‘
Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի օդանավերը թռիչքներ են կատարում շփման գծի երկայնքով: APA լրատվական գործակալության այս տեղեկատվությունը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:
Իր հերթին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը tert.am-ի հետ զրույցում ասել է, որ Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերն իրականացնում են շուրջօրյա մարտական հերթապահություն և վստահորեն իրականացնում են Արցախի օդային տարածքի պաշտպանությունը:
‘