‘
«Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է Ազատության հրապարակում փետրվարի 18-ին հանրահավաք անցկացնելու մասին:
Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց սակայն, որ հանրահավաք, հնարավոր է, չկայանա:
«Անկախ այն բանից, հանրահավաք կլինի, թե այլ ձեւաչափ, Րաֆֆի Հովհաննիսյանը այդ օրը հանդես կգա ժողովրդին ուղղված ուղերձով», — տեղեկացրեց Խուրշուդյանը: «Այլ ձեւաչափը», ըստ խոսնակի, ենթադրում է, որ հավաքը կարող է տեղի ունենալ որեւէ դահլիճում:
«Համենայնդեպս, քաղաքապետարանին իրազեկել ենք Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մտադրության մասին», — եզրափակեց Հովսեփ Խուրշուդյանը:
‘