‘
Esquire ամսագիրը երկարատև դադարից հետո իր «Կյանքի օրենքները» խորագրի համար նորից ընտրել է կնոջ՝ այս անգամ փորձելով 45-ամյա դերասանուհի Նաոմի Ուոթսից պարզել՝ արդյոք նա կյանքում այնքան դեպրեսիվ է, որքան «21 Գրամ» կամ «Մալհոլանդ Դրայվ» ֆիլմերում:
«Աշխարհում ամեն ինչ իր պատճառն ունի. եթե ցանկանաս, այն միշտ կարող ես գտնել»:
«Որոշ առումով իմ բախտը բերել է, քանի որ ես արդեն 30 տարեկան էի, երբ սկսեցի հաջողությունների հասնել: Այդ տարիքում արդեն հասկանում ես, թե ով ես դու իրականում»:
«Փորձերը նվաստացուցիչ և վիրավորական միջոցառումներ են: Սենյակում նստած են մի քանի հոգի, ովքեր գրեթե քո կողմը չեն նայում և ընդամենը 5 րոպե են տալիս՝ ցույց տալու համար այն, ինչին, հնարավոր է, պատրաստվել ես կես տարի: Կրկին ու կրկին այս ամենի միջով անցնելը նոր վերքեր է թողնում քո գիտակցության վրա, և որոշակի պահից սկսած՝ դու այլևս ուժ չես ունենում ցույց տալու այն ամենը, ինչին ընդունակ ես:
«Երբեք չեմ մոռանա այն, ինչ արեց Դեյվիդ Լինչը: Երբ ինձ կանչեցին փորձելու «Մալհոլանդ Դրայվ» ֆիլմում, ես լավագույն վիճակում չէի: Բայց նա կարողացավ ինչ-որ բան նկատել իմ հոգնածության, հիասթափության և զայրույթի ֆոնին»:
«Պարտադիր չէ ռեժիսորի հետ քնել՝ դեր ստանալու համար»:
«Չեմ կարող ասել, թե ինչու հենց Լինչը ինձ ընտրեց, կարող եմ միայն ենթադրել: Նա երբեք դա չի ասի, քանի որ շատ փակ և սնահավատ մարդ է, ով հավատում է նշաններին: Օրինակ, նրա մանկության դայակի անունը նույնպես Նաոմի էր, հնարավոր է՝ նա դա համարել էր որպես նշան»:
«Նշաններ և խորհրդանիշեր կյանքում միշտ կան: Բայց պետք է դղրդյուններ սպասել երկնքից: Պետք է նկատել և լսել շշնջոցներ և ավելի ուշադիր լինել մանրուքների հանդեպ»:
«Կյանքում դու ընտրում և որոշումներ ես կայացնում, բայց բացի դրանից՝ կա մի երևույթ, ինչպիսին է ճակատագիրը»:
«Ես մեծացել եմ որպես իսկական տղա: Փոքր տարքում միշտ եղբորս ընկերների խմբի հետ էի ժամանակ անցկացնում: Հեշտ բարձրանում էի ծառեր և կռիվ-կռիվ էիխաղում, բայց ամեն դեպքում՝ ես կին եմ, և երբեք չեմ հասկացել այն կանանց, որոնց ընկերները միայն տղամարդիկ են»:
«Ես չունեի վարդագույն շորիկներ և ոչ էլ լաքերի տուփ: Այն, թե ինչպես է կառուցված մարմինս, չէր հետաքրքրում ինձ մինչև 20 տարեկան»:
«Հիշում եմ, թե ինչպես էր մի գործակալ իմ կարիերայի սկզբում ասում. «Ձեզ չի հետաքրքրում, թե որքան արագ է վազում ժամանակը: Իսկ ես ընդամենը 30 տարեկան էի»:
«ԱՄՆ-ում կա տարածված կարծիք, գրեթե օրենք՝ այն մասին, որ 40-ամյա դերասանուհին այլևս երբեք գլխավոր դեր չի ստանա: Եվրոպայում ամեն ինչ այլ է»:
«Տեսախցիկի առջև մերկանալը, իհարկե, բարդ է: Բայց դա անելը կնոջ հետ ավելի հեշտ է»:
«Եթե քեզ չի վախեցնում այն, ինչ պետք է անես, հնարավոր է՝ ճիշտ կլինի դա չսկսել»:
«Ցավը ամենակարևոր երևույթն է աշխարհում: Այն հաղթահարելով՝ կարող ես պնդել, թե ինչ-որ բան տեսել ես կյանքում»:
«Պետք չէ թակել այն դուռը, որն ուր որ է՝ կբացվի»:
«Ես մեծացել եմ խաշած լոբի ուտելով: Կար ժամանակ, երբ մենք մեզ ավելի բան չէինք կարող թույլ տալ: Այժմ ես ինձ կարող եմ սև խավիար թույլ տալ, բայց դուք ինձ երբեք այն ուտելիս չեք տեսնի. լոբի ՝ ահա որն է իմ ուտելիքը»:
«Սկսեցի ծխել, երբ տեղափոխվեցի Լոս Անջելես: Սա մի այնպիսի քաղաք է, որտեղ ծխախոտ խնդրելը, հնարավոր է, միակ ուղին է՝ շփում սկսելու»:
«Կա մի տարածված սխալ կարծիք, ըստ որի՝ ես մռայլ և անհանգիստ անձնավորություն եմ: Արդյո՞ք դա այն պատճառով չէ, որ ես հաճախ ստանձնում եմ նյարդային կանանց դերեր»:
«Մեր մշակույթը մեզ տիպում է վախենալ մահվանից: Բայց կարծում եմ՝ եթե ավելին իմանայինք մահվան մասին, կսկսեինք ավելի շատ գնահատել կյանքը»:
«Չեմ փորձում հեռացնել իմ դևերին, փորձում եմ համաձայնության գալ նրանց հետ»:
«Հաճախ ինձ թվում է, թե երջանկությունը ևս մեկ Հոլիվուդյան հորինվածք է»:
«Ամեն տարի ռեմեյքները շատանում են: Մեր մտքերը ավարտվում են, ինչը, ըստ էության, մեղք է, և ինչի պատճառով մենք բոլորս կայրվենք դժոխքում»:
«Մայր լինելն այն է, ինչի մասին բոլորը ասում են, ու նաև՝ մի փոքր ավելին»:
«Ազնիվ մարդը միշտ ավելի սեքսուալ է»:
«Ես նորմալ եմ համարում էկրաններին այլ անձի պատկերելը: Բայց բոլորովին անբնական՝ այն, որ պետք է քայլել կարմիր գորգի վրայով և պատմել անձնական կյանքի մասին»:
«Ամենից շատ վախենում եմ արդարադատությունից»:
‘