‘
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Ֆեյսբուքում գրում է.
«Զավեշտալի է ,երբ ԱԺ ֆինանսա-վարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը մեղադրում է <<Դեմ եմ >>շարժման մասնակիցներին, որ նրանք չեն մտածում երկրի և տարեցների ապագայի մասին, կամ՝ որ մեր քաղաքացիների մոտ առկա է կարճատեսություն: Եվ այս ամենը խոսում է մի մարդ, ում մասնագիտական գործունեության օրոք Հայաստանը մխրճվել է հսկայական արտաքին պարտքի մեջ և ում հանձնաժողովով անցնում և հաստատվում են այդ ահռելի վարկերը:
Ամբողջ ժողովուրդը Ձեզ է մեղադրում, իսկ դուք ժողովրդին կարճատեսեք անվանում: Սթափվե՛ք, և ավելի լավ է մտածեք՝ վաղը ո՞վ է պատասխան տալու այդ վարկերի համար»:
‘