‘
Ուկրաինայի գլխավոր Ռադան հայազգի Արսեն Ավակովին՝ ընդդիմադիր «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր, նշանակել է Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար: Որոշմանը կողմ են քվեարկել 275 պատգամավորներ:
«Քանի որ նախարարի պաշտոնակատար Զախարչենկոն թաքնվել է անհայտ ուղղությամբ, եւ կան բախումների եւ ինքնադատաստանի բազմաթիվ դեպքեր, մենք պետք է վերսկսենք այդ նախարարության աշխատանքները, եւ առաջին հերթին պաշտպանենք Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին՝ ինչպես երկրի Արեւելքում, այնպես էլ՝ Արեւմուտքում»,- հայտարարել է Ռադայի նորընտիր նախագահ Տուրչինովը: Նա նաեւ նշել է, որ բոլոր նշանակումները ուժի մեջ են լինելու մինչեւ նոր՝ կոալիցիոն կառավարության ձեւավորումը:
‘