‘
Ղրիմի մուտքի մոտ զինված անձինք նախազգուշական կրակոցներ են արձակել ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ լրագրողների ուղղությամբ` թույլ չտալով նրանց մուտք գործել թերակղզի, տեղեկացնում է BBC-ն:
Ասսոշեյթեդ պրեսս»-ի թղթակիցը տեղեկացնում է, որ կրակահերթն ուղղված էր օդ եւ ոչ ոք չի տուժել: ԵԱՀԿ դիտորդներն արդեն երկրորդ անգամ են փորձում Ղրիմ մտնել հյուսիսից, բայց առանց տարբերանշանների զինվորականները խոչընդոտում են նրանց մուտքը` հայտարարելով, որ դիտորդները Ղրիմ մուտք գործելու լիազորություն չունեն:
Ռուսաստանը հերքում է իր զինված ուժերի առկայությունը Ղրիմում` բացի Սեւծովյան նավատորմից, որը ռուսական ռազմակայանում է գտնվում: ԱՄՆ տվյալներով, Ղրիմում արդեն 20 հազար ռուս զինվոր կա, Ուկրաինան հայտարարում է արդեն 30 հազարի մասին:
‘