‘
Եգիպտոսում ձերբակալվել են յոթ տղամարդիկ, որոնք կասկածվում են կիրակի օրը երկրի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի երդմնակալության տոնակատարության ժամանակ կանանց հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ, հաղորդել են երկրի լրատվամիջոցները:
Ձերբակալությունները կատարվում են հասարակության աճող վրդովմունքի ֆոնին՝ այն տեսագրության կապակցությամբ, որտեղ Կահիրեի Թահրիր հրապարակում տոնակատարության ժամանակ մերկացնում ու բռնաբարում են մի կնոջ:
Անցյալ շաբաթ սեռական ոտնձգությունը Եգիպտոսում առաջին անգամ դարձել է քրեորեն պատժելի հանցագործություն: Նոր օրենքի համաձայն՝ սեռական բռնությունը պատժվում է մինչև հինգ տարվա ազատազրկմամբ, փոխանցում է BBC-ն:
‘