‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը իր տեսակետն է հայտնել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի մասին եւ նշել հիմնական հավակնորդներին:
«Կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայում հաղթականի ամենաբարձր հնարավորություններն այս տարի կունենան «Բարսելոնան», «Ռեալը» եւ Դորտմունդի «Բորուսիան»:
Հուսով եմ, որ մենք հաղթանակի համար պայքարում կմիանանք այս թիմերին: Մենք իսկապես ուժեղ թիմ ունենք:
Ինչ վերաբերում է «Բորուսիային», ապա եթե դուք տեսնեք նրանց ընթացիկ մրցելույթները, ապա կնկատեք, որ նրանք նպատակամղված պատրաստվում են Չեմպիոնների լիգայում երկար ճանապարհ անցնել»,- Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:
‘