‘
Մոսկվա – Կրասնոդար 5325 չվերթի 28 ամյա Հայաստանի քաղաքացի Արման Գալուստյանը մահացել է վայրէջքից մի քանի րոպե առաջ: Այս մասին հաղորդում է lifenews.ru-ն: Լրատվամիջոցի փոխանցմամբ, օդանավակայանում երիտասարդին սպասելիս են եղել հարազատները: Նրանք հայտնել են, որ երիտասարդը լուրջ առողջական խնդիրներ ուներ և Կրասնոդար էր գնում՝ բուժման:
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ՝ Երևան-Կրասնոդար չվերթն իրականացնող օդանավում ՀՀ քաղաքացի է մահացել: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է «Պաշկովսկի» օդանավակայանի աղբյուրը։
«Նախօրեին երեկոյան օդանավի անձնակազմը զեկուցել է օդանավում գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման մասին: Զեկուցելուց վեց րոպե անց ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում, սակայն մինչ այդ ուղևորն արդեն մահացած է եղել», — փոխանցում է աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ մահացածը Հայաստանի քաղաքացի էր, իսկ մահվան պատճառը, ենթադրաբար, սրտի տագնապն է եղել։
‘