‘
Ինչպես արդեն հաղորդել էինք, հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել դատարանի բակում։ Մի երիտասարդ կանգնել է մեքենայի վրա՝ գազային ատրճանակը ձեռքին, ու հայտարարել. «Այստեղ ռումբ է տեղադրված, մեկը չկա՞, որ գա ինձ բռնի»:
Մենք նաև հայտնել էինք, որ մեկ մարդ բերման է ենթարկվել: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը դատարանի շենքի մոտից, բերման ենթարկվածը հենց զենքը ձեռքին երիտասարդն է:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երբ ոստիկանները մոտեցել են երիտասարդին և փորձել իջեցնել մեքենայի վրայից, երիտասարդը հանել է զենքը ու սկսել կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։
iLur.am-ի տեսանյութում երիտասարդին բերման են ենթարկում:
‘