‘
Իրանի հարավարևելյան Կերման նահանգի դատարանը մի խումբ կիբեռակտիվիստների դատապարտել է 1-ից մինչև 11 տարվա ազատազրկման՝ ազգային անվտանգության սպառնալիքի մեղադրանքով:
Նահանգի դատախազի խոսքով՝ դատապարտյալները Paat Shargh Govashir տեխնոլոգիական խմբի անդամներ են, որը կապեր ունի արտասահմանյան լրատվամիջոցների հետ և ապահովում էր հակակառավարական կայքերի սպասարկումը, այսօր հաղորդել է Fars գործակալությունը:
Դատախազը նաև հավելել է, որ դատավճիռը վերջնական չէ և կարող է բողոքարկվել՝ նշելով, որ մեղադրյալներն ընդունել են իրենց մեղքը: Փոխանցում է trend-ը:
‘