‘
Այսօր՝ ժամը 12:30-ին, մի շարք քաղաքացիներ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ (Սարյան 22) կազմակերպել են ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնել էր, որ Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա 3,85 դրամով: Նշենք, որ բարձր լարում ունեցող բաժանորդների համար (35 կՎտ և ավելի) գիշերային և ցերեկային սակագինը այժմ կազմում է համապատասխանաբար 29 և 25 դրամ՝ մեկ կՎտ-ի համար, 6 (10) կՎտ-ի դեպքում՝ 35 և 25 դրամ, 0,38 կՎտ-ի դեպքում և բնակչության համար՝ 38 (9,2 ցենտ) և 28 դրամ (6,8 ցենտ):
‘