‘
A խումբ, հունիսի 24, ժամը՝ 00.00, «Մանե Գարինչա» մարզադաշտ
Գլխավոր մրցավար՝ Յոնաս Էրիկսոն (Շվեդիա)
Բրազիլիան Կամերունի հետ խաղում կարող է ընտրել 1/8 եզրափակչի իր հակառակորդին:
Կամերունը եզրափակում է Աշխարհի առաջնությունում իր ելույթները: Ընդհանրապես, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու էր այս թիմը մասնակցում առաջնությանը: Ֆոլկեր Ֆինկեի սաներին հենց սկզբից հետաքրքրում էին պարգևավճարները: Խաղի մասին նրանք մտածում էին ամենավերջինը, ուստի նրանց արդյունքը կարելի է оրինաչափ համարել: Եթե առաջին խաղում գոնե փորձում էին դիմակայել, ապա Խորվաթիայի հետ խաղում (0:4) պայքարում էին ոչ թե հակառակորդի, այլ ավելի շատ միմյանց հետ:
Բրազիլիան հեռու է իր լավագույն խաղից: Լուիս Ֆելիպե Սկոլարիի սաները միայն մրցավարի оգնությամբ Մեքսիկայի ընտրանու հետ խաղում մի կերպ գրանցեցին գոլազուրկ ոչ ոքի: Բրազիլացիները ոչ միշտ էին հասնում իրենց հակառակորդների հետևից: Գովեստի խոսքեր պետք է շռայլել Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Оչոաի հասցեին, ով անառիկ պահեց իր երկրի հավաքականի դարպասը: Սելեսաոն այս խաղում այնքան էլ տպավորություն չթողեց:
Բրազիլացաները վստահության համար պետք է արդյունավետ խաղ ցույց տան և հաղթեն՝ առանց ուշադրություն դարձնելու զուգահեռ խմբերի դասավորությանը:
‘