‘
Նիկոլաս Ուիգը Մինեսոտա նահանգի տներից մեկը թալանելուց հետո մոռացել է փակել իր facebook-յան էջը, ինչն էլ տուժողին հնարավորություն է տվել հեշտությամբ ճանաչել նրան: Ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է Facebook-ի «զոհին»:
Տանտիրոջ խոսքով՝ ինքը գողին տեսել է փողոցում և անմիջապես ճանաչել՝ հիշելով Facebook-ի նրա լուսանկարը, որը կողոպուտից հետո տեսել էր իր համակարգչի էկրանին:
Նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ Ուիգը խոստովանել է իր հանցանքը, և այժմ նրան տասը տարվա ազատազրկում է սպառնում: Փոխանցում է BBC-ն:
‘