‘
Իտալիայի հավաքականի պաշտպան Ֆաբիո Կանավարոն գտնում է, որ Նիդեռլանդների հավաքականի մարզիչ Լուի վան Գալը սխալ է վարվել՝ Կոստա Ռիկայի ընտրանու հետ խաղում փոխարինելով դարպասապահին՝ 11 մետրանոց հարվածաշարից առաջ: Նշենք, որ լրացուցիչ ժամանակի ավարտից մի քանի րոպե առաջ դարպասապահ Յասպեր Սիլեսենը լքեց դաշտը և նրա փոխարեն խաղի մեջ մտավ Թիմ Կրուլը: Հենց Կրուլն էլ դարձավ 11 մետրանոց հարվածաշարի հերոս՝ հետ մղելով երկու հարված:
«Հիմա բոլոր գովաբանում են մարզչին, անվանում են նրան կախարդ և ամենակարող: Բայց ինձ այս պատմությունը դուր չի գալիս: Վան Գալը անհարգալից է վերաբերվել դարպասապահի հանդեպ: Հետաքրքիր է, հիմա ո՞ր դարպաապահը տեղ կգտնի մեկնարկային կազմում: Սիլեսենը հազիվ թե 100 տոկոսանոց վստահություն զգա մարզչի կողմից, իսկ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա խաղի վրա», — ասել է Կանավարոն բրազիլական լրատվամիջոցներին:.
‘