‘
Հուլիսի 5-ին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը հանդիպում են ունեցել Կոնգրեսի Գյումրիի կառույցի ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակին, առկա սոցիալական եւ տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ հստակեցվել են հետագա անելիքները: Պատգամավորները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին:
‘