‘
«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային փառատոնի 5-րդ օրը նունյպես առանձնացել է բազմապիսի միջոցառումներով: «Ոսկե ծիրան»-ի պաշտաոնական կայքը հաղորդում է, որ երեկ օրը ավելի նշանակալի և հիշարժան է դարձրել հռչակավոր Օթար Իոսելիանիի այցը: Առավոտյան ռեժիսորը հանդիպել է լրագրողներին և խոսել կինոյի, իր անցած ճանապարհի և մեր իրականության մասին` պատասխանելով նաև հանդիպմանը եկած լրագրողների հարցերին: Օրվա երկրորդ կեսին Իոսելիանին հանդիպել նաև իր կինոյի սիրահարներին` փոքրիկ ելույթ ունենալով իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների բացմանը: Հանդիսության ընթացքում Հարություն Խաչատրյանը փառատոնի կողմից ռեժիսորին շնորհլ է «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակը` համաշխարհային կինոյում անգնահատել վաստակի և ներդրման համար:
Ներկայացվել են միջազգային վավերագրական մրցույթ ֆիլմերից չորսը` «Արարողություն» (ռեժ.` Ավի Վայսբլայ, Էլիրան Քնոլեր), «Ձիթենյաց լեռան ծաղիկներ» (ռեժ.` Հեյլիկա Պիկկով), «Ռուսական ձմեռ»,(ռեժ.`Քրիստինա Պիկկի, Սանդհյա Դեյզի Սունդարամ, Բենի Յաբերգ, Դիթեր Դեսվարտ, Տրիստան Դոզ, Բերնադետ Տուզա-Ռիտեր) և «Դոմինոյի էֆեկտը» (ռեժ.`Էլվիրա Նևերա, Պյոտր Ռոսոլովսկի): Կազմակերպված մամուլի ասուլիսում լրագրողների հետ հանդիպել են ֆիլմերի հեղինկները: Մամլո ասուլիսով հանդես են եկել նաև «Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, Թբիլիսիի կինոփառատոնի գեարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն և Հենրիխ Բոլ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանի գրասենյակի նախագծի համակարգող Մալխազ Սալդաձեն ովքեր ներկայացրել են «Cinema Express- Հայաստան Վրաստան» նախագիծը:
Կեսօրին տեղի է ունեցել Ռիչարդ Պենյայի վարպետության դասը` «Աֆրոամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը» թեմայով և Լևան Կոգուաշվիլու հանդիպումը ԹՈՒՄՈ-ում:
Օրն ամփոփվել ինչպես միշտ` բացօթյա հանդիպումերով` Շառլ Ազնավուրի հրապարակում և Պողոսյան այգիներում:
‘