‘
Հուլիսի 17-ին, ժամը 13.45-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2008 թ. ծնված Աստղիկ Հ.-ն եւ հայտնել, որ Իսրաելյան փողոցի 21 շենքի դիմաց անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իրեն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
‘