‘
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մի քանի եվրոպական ակումբների հետաքրքրությունների շրջանակում է:
Հաշվի առնելով, որ մոտակա ժամանակներում Մադրիդի «Ռեալ»-ի կազմը, ամենայն հավանականությամբ, կարող է համալրվել Խամես Ռոդրիգոսով, Իսկոն կունենա ոչ բավարար խաղային փորձառություն: Այդ իսկ պատճառով, դեպի Մադրիդ են ձգտում նրանք, ովքեր տեսականորեն դեմ չեն ձեռք բերելու իսպանացի տաղանդավոր կիսապաշտպանին: Մամուլում շրջանառվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են «Սևիլյան», «Միլան»-ն ու «Լիվերպուլը»:
Ի դեպ, ինքը՝ խաղացողը, վստահեցնում է, որ երջանիկ է Մադրիդում և չի պատրաստվում այն լքել: Բայց ամեն ինչ կարող է փոխվել առաջիկա մրցաշրջանի մասին Անչելոտիի հետ ունեցած զրույցից հետո:
‘