‘
ֆեյսբուք սոցիալական ցանցը ներկայացրել է «Պահպանել» (Save) կոճակը՝ հետաձգված ընթերցանության, նորություններին և տեսանյութերի ծանոթանալու համար, տեղեկացնում է «Իտառ-Տասս»:
«Ամեն օր մարդիկ զանազան հետաքրքրական բաներ են գտնում ցանցի Էջերում, բայց միշտ չԷ, որ բավականաչափ ժամանակ են ունենում դրանց ուսումնասիրման համար,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ:- Այժմ դուք կարող եք պահպանել այն ամենն, ինչ գտել եք ֆեյսբուքում հետագայում ծանոթանալու համար, երբ ավելի շատ ժամանակ կունենաք»:
Կոճակը տեղադրված է լինեու «Հավանել» կոճակի կողքին: Սոցցանցի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ նոր գործառույթը մի քանի օր հետո մատչելի կլինի բոլոր օգտատերերի համար:
‘