‘
Աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
ԱԳՆ կայքի փոխանցմամբ, զրույցի ընթացքում քննարկվել են հայ-իտալական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է արվել մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների։
ԵՄ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։
‘