‘
Ֆրանսիա մեկնած Սերժ Սարգսյանը քիչ առաջ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Հանդիպումը անց է կացվել ընդլայնված կազմով: Հայկական կողմից, բացի Սարգսյանից, հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Հանդիպումից հետո Սարգսյանն ու Օլանդը հանդես են եկել մամլո ասուլիսով:
‘