‘
31-ամյա իսպանացի դարպասպահ Խոսե Ռեյան «Լիվերպուլից» տեղափոխվում է «Բավարիա»:
Այս մասին հաղորդել է մյուխենյան ակումբի պաշտոնական թվիթերյան էջը՝ հղում անելով ակումբի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեին: Շուտով ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի:
Ավելի վաղ Marca-ն տեղեկություններ է հայտնել այն մասին,որ «Բավարիան» մերսիսայդցիներին կվճարի 5 մլն եվրո:
Հիշեցնենք, որ անցած խաղաշրջանում Ռեյնան վաձավճարով հանդես է եկել «Նապոլի»-ում, որի կազմում անցկացրել է 43 հանդիպում:
‘