‘
Բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը, ով արդեն բարեհաջող բուժզննում է անցել «Բարսելոնա»-ում, մտադիր է որքան հնարավոր է շուտ հարմարվել իր նոր թիմին: Այդ մասին ֆուտբոլիստը հայտարարել է կատալոնական ակումբի մամուլի ծառայության հետ ունեցած հարցազրույցի ընթացքում:
2009 թվականից մինչև 2014 թվականը «Արսենալում» հանդես եկող ֆուտբոլիստը 5 տարով պայմանագիր կկնքի «Բարսելոնա»-ի հետ:
«Շատերի համար երազանք է հանդես գալ այսպիսի ակումբում: Այստեղ հնարավորություն կա խաղալու աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կողքին: Դա ինձ համար մեծ պատիվ է»-ասել է ֆուտբոլիստը:
Պաշտպանության դիրքի բելգիացի ֆուտբոլիստը վստահ է, որ «Բարսելոնա» տեղափոխությունը կоգնի իրեն դառնալու ավելի ուժեղ: Նա ավելացրել է նաև, որ չի վախենում ճնշումներից:
«Ես խաղացել եմ «Արսենալ»-ում և չեմ կարծում, որ այդ իմաստով այստեղ տարբեր կլինի: Մտադիր եմ շուտ հարմարվել թիմին, ինձ համար оտար լեզվին, իմ թիմակիցներին և մարզիչներին»,-նշել ֆուտբոլիստը:
Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով Վերմալենը «Բարսելոնա» է տեղափոխվել 15 մլն ֆունտով:
‘