‘
Պաշտպան Մատս Հյումելսը մի փոքր պարգև է ստացել Յուրգեն Կլոպից:
Հյումելսը դեռևս մնում է «Մանչեսթր Յունայթեդի» տրանսֆերային նպատակներից մեկը, սակայն Դորտմունդի «Բորուսիան» չի ցանկանում կորցնել իր առաջատար խաղացողներից մեկին:
Յուրգեն Կլոպը որոշել է մի փոքր մոտիվացնել նրան՝ թիմի բազմամյա ավագ Սեբաստյան Կելից ավագի թևակապը փոխանցելով Մատս Հյումելսին: Նշենք, որ Սեբաստյան Կելը մրցաշրջանից մրցաշրջան ավելի քիչ էր հանդես գալիս մեկնարկում:
Թիմի ավագին փոխարինողները կլինեն Մարկո Ռոյսը և Ռոման Վայդենֆելերը:
‘