‘
18 մարդու մահվան և 40 հոգու վիրավորման հանգեցրած ավտոպատահարի մեղավոր ճանաչված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը բողոքարկել է դատավճիռը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հարությունյանի փսատաբան Ռուբեն Մարգարյանը:
Հիշեցնենք, Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանն օգոստոսի սկզբին Հրաչյա Հարությունյանին դատապարտել էր վեց տարի, ինն ամսվա ազատազրկման` «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշաբար հանգեցրել էր երկու կամ ավելի անձանց մահվան», ինչպես նաև «գիտակցաբար կեղծված փաստաթղթեր օգտագործելու համար»:
«Մենք բողոքարկել ենք դատավճիռը Հարությունյանին 327 հոդվածով մեղավոր ճանաչելու մասով («գիտակցաբար կեղծված փաստաթղթերի օգտագործում»), այդ հանցանքը նա չի գործել, մենք այդ մասով արդարացնող դատավճիռ ենք խնդրում», — ասել է փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
‘