‘
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում 63 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ դերասան եւ ռեժիսոր Ռոբին Ուիլյամսը: Ըստ տեղի ոստիկանության տվյալների՝ նրան հայտնաբերել են իր տանը՝ շնչահեղձ եղած: Ոստիկանները կարծում են, որ Ուիլյամսը ինքնասպան է եղել. կատարվում է նախաքննություն:
Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Ռոբին Ուիլյամսը եղել է օդաչու, բժիշկ, նախագահ, ջին, դայակ, գիտնական, անհանգիստ Փիթեր Փեն եւ ամեն ինչից մի քիչ: Սակայն, նա միակն էր իր տեսակում»,- նշվում է նախագահի հայտարարության մեջ: Օբաման շեշտել է նաեւ, որ դերասանը բաժանում էր իր տաղանդը բոլորին, ովքեր դրա կարիքը ունեին՝ սկսած ամերիկյան զորքերից, վերջացրած անտուն աղքատներով:
‘