‘
Վաշինգտոնը հրաժարվել է Ադրբեջանին Cougar և HMMWV ռազմատրանսպորտային միջոցներ վաճառել: Ինչպես հաղորդել է Haqqin.az-ը, սպասվում էր, որ այդ միջոցները ներառվելու են Ադրբեջանի զինված ուժերի խաղաղարար բրիգադի գույքում, սակայն վերջին պահին ԱՄՆ-ն միտքը փոխել է և հրաժարվել դրանք Ադրբեջանին վաճառել: ԱՄՆ-ն իր մերժումը հիմնավորել է միջազգային հակամարտություններում ներքաշված երկրներին զենք վաճառելու պաշտոնական Վաշինգտոնի էմբարգոյով:
‘