‘
2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ճանապարհների վրա տեղի ունեցած տրանսպորտայի պատահարների հետևանքով զոհվել է 133 մարդ: Այս մասին հայտարարել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատեսչական ծառայության ղեկավար Նորիկ Սարգսյանը:
Նա նաև հավելել է, որ այդ պատահարների հետևանքով տուժել է 1925 մարդ, իսկ 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին ընդհանուր առմամբ արձանագրվել է 1370 ՃՏՊ:
Սարգսյանը նշել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների թիվն աճել է, մասնավորապես, 149-ով աճել է պատահարների և 178-ով` վիրավորների թիվը:
Այս համատեքստում նա հավելել է, որ չնայած ՃՏՊ թվի աճին, կրճատվել է ծանր, ինչպես նաև մահվան ելքով պատահարների թիվը:
Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ օգոստոսի 29-ի դրությամբ հանրապետություն է ներմուծվել 22 հազար ավտոմեքենա, ինչը համարժեք է 2013 թվականի ընթացքում ներմուծված մեքենաների ընդհանուր թվին:
‘