‘
Պարույր Հայրիկյանը 2013թ. իր դեմ մահափորձ իրականացրած էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի, նրա «կաֆելչիկներ» Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով որպես իրեն պատճառած վնասի փոխհատուցում բռնագանձել 42 միլիոն 524 հազար դրամ: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հավելելով, որ Հայրիկյանը, փաստորեն, չի բավարարվել կառավարության տրամադրած 20.5 մլն դրամի բուժման արդյունքներով եւ նա ցանկանում է բուժման նոր «կուրսերի գնալ՝ այս անգամ դատապարտյալների հաշվին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
‘