‘
Ինչպես հայտնի է՝ Պրահայում ՀՀ դեսպանատանը կայացած փակ հանդիպման ժամանակ, այն հարցին, թե ինչո՞ւ է մեկ հոգի Հայաստան շաքարավազ ներկրում՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»:
Սարգսյանի այս միտքը եւս, ի թիվս մյուսների, արդեն իսկ թեւավոր խոսք է դարձել, եւ մեր ընթերցողները մեզ են ուղարկել Սերժ Սարգսյանի այս հայտարարության շարունակության իրենց տարբերակները՝ այսպիսով սկսելով մի յուրահատուկ ֆլեշմոբ:
Ձեզ ենք ներկայացնում մեզ ուղարկված տարբերակներից ամենահետաքրքիրները:
-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով փայ մտնե՞ն:
-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը քաղաքական ուժով երկրի ճակատագիր որոշե՞ն:
-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով միլիարդատեր լինե՞ն:
-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգու համար Սահմանադրություն փոխե՞ն:
-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգի Սաշիկ պահե՞նք:
-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով որոշում կայացնե՞նք:
-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգի նախագահ լինե՞ն:
-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը մարդուց բացի մյուսները պիտի լավ ապրե՞ն:
-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգու փեսայի դեսպան նշանակե՞մ:
-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով Ղարաբաղի ճակատագիրը որոշե՞ն:
-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը քաղաքական ուժ անցնի Խորհրդարա՞ն:
-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում ով ուզի՝ բիզնես անի՞:
-Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում բոլորի համար արդարադատություն ու ժողովրդավարություն ապահովե՞մ:
Հ.Գ. Եթե դուք եւս ունեք հետաքրքիր տարբերակներ, կարող եք ուղարկել մեր՝ [email protected] էլեկտրոնային հասցեին, կամ՝ ձեր տարբերակը տեղադրել մեր կայքի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
‘