‘
Մեծ Բրիտանիայում Հյուսիսային Կորեայի դեսպան Յուն Հակ Բոնը հավատացած է, որ իր երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը, որը մեկ ամսից ավելի է՝ չի հայտնվում հասարակությանը, առողջ է:
Դիվանագետը BBC-ին փոխանցել է, թե լրատվամիջոցների այն լուրերը, թե ԿԺԴՀ առաջնորդը հավանաբար հիվանդ է, ընդամենը ապատեղեկատվություն են: Դեսպանը, պատասխանելով BBC-ի հարցերին, ընդգծել է, որ իր երկրում չկան բանտեր քաղաքական բանտարկյալների համար և «աշխատանքային ճամբարներ», որոնց մասին խոսում են իրավապաշտպանները:
Ավելի վաղ ՄԱԿ-ը մեղադրել է ԿԺԴՀ-ին՝ մարդու իրավունքների պարբերաբար խոխտումների համար: ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ քաղաքական հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ անհետանում են, նրանց ուղարկում են ճամբարներ, որտեղ նրանց սպասվում է «քաղց, հարկադիր աշխատանքներ, մահապատիժներ, կտտանքներ և բռնաբարություն»: Հղի կանանց այդ ճամբարներում ստիպում են դադարեցնել հղիությունը, կամ էլ նրանց երեխաներին սպանում են, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:
‘