‘
Անգլիական «Չելսիի» երկրպագուների միության ղեկավար Թրիշ Ֆիորելինոն հայտարարել է, որ ակումբի երկրպագուները դժգոհ կլինեն, եթե թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակվի Ռաֆայել Բենիտեսը:
«Ռաֆայել Բենիտեսին որպես նոր գլխավոր մարզիչ «Չելսիի» երկրպագուները պարզապես չեն ընդունի: Ինչպես եւ Աբրաամ Գրանտի եւ Հարի Ռենապի դեպքում:
Անձամբ խիստ կասկածում եմ, որ Բենտիսեը լավ մարզիչ է: Նա արդեն երկու տարի գործազուրկ է: Եթե այդքան լավն է, ինչո՞ւ այդ ժամանակահատվածում նրան ոչ ոք մարզիչի պաշտոն չի առաջարկել»,- Ֆիորելինոյին է մեջերում BBC-ն:
Հիշեցնենք, որ Ռոբերտո Դի Մատեոյին պաշտոնանկ անելուց հետո «Չելսիի» գլխավոր մարզիչի ամենահավանական թեկնածու է համարվում Ռաֆայել Բենիտեսը:
‘