‘
Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԱԳՆ-ից, Սիրիայի մայրաքաղաքի՝ Դամասկոսի քրիստոնեական Ջարամանա թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով այսօր զոհվել է սիրիահայ Լուսաբեր Յակուբյանը:
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը փոխանցեց նաեւ, որ եւս երեք հայեր էլ վիրավորվել են:
Սիրիայում ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ ընթացող բախումների հետեւանքով արդեն 15 հայ է զոհվել, որոնցից երկուսը սիրիական բանակի զինծառայողներ են:
Լուսանկարը՝ Reuters
‘