‘
Քրդական զորքերը կարևոր մարտավարական հաղթանակ են տոնում Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» գրոհայինների նկատմամբ:
Քրդերի ռազմական ղեկավարության խոսքով՝ նրանց ջոկատներին հաջողվել է ճեղքել Սանջար լեռան պաշարումը, որտեղ օգոստոսից Իրաքի հազարավոր եզդի բնակիչներ շրջափակման մեջ էին հայտնվել:
Սակայն «Իսլամական պետության» գրոհայինները շարունակում են վերահսկել Իրաքի և Սիրիայի զգալի տարածքներ, որտեղ նրանք խալիֆայություն են հռչակել:
Պենտագոնի ղեկավարությունը հայտարարում է, որ ավիահարվածների արդյունքում Իրաքում ոչնչացվել են մի քանի բարձրաստիճան զինվորական ղեկավարներ: Փոխանցում է BBC-ն:
‘