‘
Ժամանակակից ֆուտբոլի գլխավոր աստղերի համար ֆուտբոլային տարին գոլառատ էր:
Քրիստիանո Ռոնալդուն օրացուցային տարվա ընթացքում Պորտուգալիայի հավաքականում և Մադիդի «Ռեալում» խփել է 61 գոլ, որից 15-ը` 11 մետրանոց հարվածից: Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականում և «Բարսելոնայում» աչքի է ընկել 58 գոլով, որից 6-ը` 11 մետրանոց հարվածից:
Եթե Ռոնալդուի գոլերն օգնել են «Ռեալին» հաղթել Իսպանիայի գավաթի խաղարկությունում, Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, հետո Աշխարհի ակումբային առաջնությունում (բուն մրցաշարի ժամանակ Ռոնալդուն գոլեր չի խփել), ապա Լիոնել Մեսսիի գոլերի շնորհիվ Արգենտինայի հավաքականը հասավ Աշխարհի առաջնության եզրափակիչ, որում պարտվեց Գերմանիայի հավաքականին, իսկ ակումբային ձեռքբերումներով այս տարի Մեսսին ուրախանալ չկարողացավ:
‘