‘
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Ատլետիկոյի» նկատմամբ տոնած հաղթանակից (3-1).
«Սա յուրահատուկ հաղթանակ էր առաջնությունում սկզբունքային հակառակորդի դեմ: Այն կբարձրացնի մեր ինքնագնահատականը ու կուժեղացնի հավատը սեփական ուժերին:
Նաև ցանկանում եմ նշել, որ հիանալի հարաբերությունների մեջ եմ Մեսսիի ու Նեյմարի, ինչպես նաև մյուս թիմակիցներիս հետ: Մենք կարողացանք հասնել այս հաղթանակին մարզչական շտաբի օգնությամբ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Goal. com-ը:
‘