‘
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն ջանք չի խնայում ակումբի պատմության մեջ իր կայուն տեղն ամրապնդվելու ուղղությամբ։
Այսօր Իսպանիայի առաջնության 19–րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում պորտուգալացի ֆուտբոլիստը երկու գոլ խփեց և «Արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցրեց երրորդ հարիզոնականը՝ մեկ գնդակով շրջանցելով Կարլոս Սանտիլյանային։
Ռոնալդուն «Ռեալի» կազմում խփած գնդակների քանակով զիջում է միայն Ալֆրեդո դի Ստեֆանոյին և Ռաուլին։ 29-ամյա հարձակվողը 289 գոլի հեղինակ է։ Դի Ստեֆանոն խփել է 307, Ռաուլը՝ 323 գնդակ։
‘