‘
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովն ուկրաինացիներին կոչ է արել չօգտվել «ru» անունով ինտերնետ-ծառայություններից: Նրա կարծիքով՝ ռուսաստանյան հատուկ ծառայությունները հնարավորություն ունեն մտնելու ցանցի այն համակարգեր, որոնք «ru» մասնիկն ունեն:
«Դիմում եմ մեր քաղաքացիներին. իմ խորհուրդն է՝ մի օգտվեք «ru»-ով կայքերից, պետք չէ հեշտացնել մեր թշնամիների հատուկ ծառայությունների կյանքը»,- ասել է Տուրչինովը ուկրաինական «5 ալիք» հեռուստատեսության եթերից:
Նա նաև Գերագույն ռադային կոչ է արել ընդունել օրինագիծ՝ տեղեկատվական անվտանգության վերաբերյալ:
Փոխանցում է BBC-ն:
‘