‘
Հայաստանում, 2014 թվականին գրանցվել է 18 հազար 912 ամուսնություն, 2013-ի համեմատ աճելով 3%: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ամուսնալուծությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 4498, տարեկան կտրվածքով աճը`19.8%, իսկ ամուսնալուծությունների գործակիցը կազմել է 1,5 պրոմիլե, 2013 թվականի 1.2 պրոմիլի փոխարեն: Հետևաբար, 2014 թվականին գրանցված 1000 ամուսնությունից 238-ն ամուսնալուծվել է, 2013 թվականի 205-ի փոխարեն:
‘