‘
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո (0:4) վիճել է TV3-ի լրագրողի հետ։
Ներկայացնում ենք մի փոքր հատված ֆուտբոլիստի և լրագրողի հիշյալ հարցուատասխանից.
– Ի՞նչ նկատի ունեիք, երբ «Կորդոբայի» դեմ խաղում հեռացվելուց հետո ձեռք տվեցիք մարզաշապիկի վրայի «Ռեալի» գերբին։
– Դուք ուզում եք խոսել այսօրվա՞ հանդիպման մասին, «Կորդոբայի» դեմ խաղի՞, թե՞, գուցե, մի բանի մասին, որ երեք ամիս առաջ է տեղի ունեցել։
— Բայց կցանկանայինք իմանալ՝ ինչո՞ւ այդպես արեցիք։
— Եթե դուք խելացի լրագրող լինեիք, կհարցնեիք այսօրվա հանդիպման մասին, այնմասին, թե ինչ վատ խաղացինք այսօր։
— Ես կրկնում եմ հարցս։
— Դուք խելացի լրագրող չեք, կներեք,-ասել է պորտուգալացին։
‘