‘
Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորումը միանգամայն անընդունելի է և անհեռանկար: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` «Ռոսիա-24» հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում:
«Մենք բազմիցս նշել ենք, որ հակամարտությանը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան: Հենց բանակցությունների սեղանի շուրջ լուծման որոնումն է, մեր կարծիքով, տևական հարաբերությունների հաստատման միակ եղանակը: Մենք կընդունենք ցանկացած լուծում, որը կբավարարի հակամարտող կողմերի շահերը», — եզրափակել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:
‘