‘
Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրումը Ադրբեջանի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավված կազմակերպություններին ահաբեկելու փորձ է: Լրագրողներին այդ մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Նա նշել է, որ Բաքուն սրում է իրավիճակը շփման գծում` Արցախին ու Հայաստանին սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշելու համար` հայկական պետություններում ներքաղաքական իրավիճակի վրա բացասաբար ազդելու և միգրացիան խթանելու, կորուստների պատճառով բանակի նկատմամբ ժողովրդի վստահությունը խաթարելու, ինչպես նաև բանակի սպառազինման համար վատնված միջոցների համար հաշվետու լինելու նպատակով:
Հակոբյանը նաև հավելել է, որ Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման գործողություններն իրականացնում է թշնամու 062 հատուկ նշանակության բրիգադան, որը պատրաստություն է անցել Թուրքիայում: Թշնամու ԶՈՒ մնացած ստորաբաժանումները ոչ մի դիվերսիոն գործողության չեն մասնակցել, իսկ դա ապացուցում է, որ Ադրբեջանի ԶՈՒ պատրաստվածությունը չի համապատասխանում այդ երկրի ռազմատենչ հայտարարություններին:
‘