‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է բանակցություններ վարել Դավիդ դե Խեայի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: «Կարմիր սատանաներ»-ը 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել են շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ:
Դե Խեայի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2016-ի ամառ: Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 26 հանդիպում և բաց թողել 26 գնդակ:
‘