‘
Մեկ մարդ զոհվել է, մեկը լուրջ վնասվածքներ է ստացել Աֆղանստանի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան դարպասի մետ որոտացած պայթյունի արդյունքում:
Ինչպես հաղորդել է Աֆղանստանի ՆԳ փոխնախարար Մոհամեդ Այուբ Սալանգին, հարձակման թիրախ է դարձել Թուրքիայի դեսպանատան ավտոմեքենան, որը կայանած է եղել թուրքական դիվանագիտական առաքելության շենքի մոտ:
Պայթյունի արդյունքում ավտոմեքենայի վարորդը զոհվել է, ևս մի մարդ վիրավորվել է, հայտնել է ՆԳ փոխնախարարը:
Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Թալիբան շարժումը: Տարածված հաղորդագրության մեջ թալիբները հայտարարել են, թե հարձակման թիրախը եղել է «արտասահմանյան տրանսպորտային շարասյունը»: Փոխանցում է BBC-ն:
‘