‘
Տրինիդադի և Տոբագոյի վարչապետ Քամլա Պերսադ-Բիսեսարը Վենեսուելային առաջարկել է նավթը փոխանակել անձեռոցիկների հետ, գրում է Bloomberg-ը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպմանը վարչապետը նշել է, թե այդ գործարքը երկուստեք շահավետ կլինի: Պերսադ-Բիսեսարը պարզաբանել է, որ Տրինիդադի և Տոբագոյի կառավարությունը պատրաստ է իր արտադրողներից գնել անձեռոցիկ, բենզին (երկրի տնտեսության հիմքը նավթի վերամշակումն է) և պահեստամասեր, այնուհետև դրանք փոխանակել նավթի հետ:
Վենեսուելայի տնտեսությունը տուժել է էներգակիրների գների անկման արդյունքում: Պետության բյուջեն գրեթե ամբողջությամբ կախված է նավթի վաճառքից: 2013 թ. դա Վենեսուելային 114 մլրդ դոլար է բերել, իսկ 2014-ին՝ 77 մլրդ: Արտարժույթի պակասը կրճատել է առաջին անհրաժեշտության արտասահմանյան ապրանքների ներմուծումը, ինչի արդյունքում դեֆիցիտ է առաջացել:
Մադուրոն սուպերմարկետների տերերին մեղադրում է արհեստական աժիոտաժ և հերթեր ստեղծելու մեջ: Իշխանությունները նաև որոշել են սահմանափակել պետական խանութներ այցելությունները. այնտեղ կարելի է հայտնվել միայն անձնագրով կամ որոշակի օրերի՝ մատնահետքերով:
2014 թ. տվյալներով՝ արժեզրկումը Վենեսուելայում հասել է 68,5 տոկոսի: Սև շուկայում դոլարն արժե մոտավորապես 200 վենեսուելական բոլիվար՝ 6,3 բոլիվար պաշտոնական փոխարժեքի դեպքում: Փոխանցում է lenta.ru-ն:
‘