‘
Ֆրանսիական «Մարսելի» երիտասարդական թիմի պաշտպան Գաել Անդոնյանը հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:
20-ամյա ֆուտբոլիստը մարտի 21-ին կժամանի Հայաստան: Նա կստանա Հայաստանի քաղաքացիություն և կհամալրի ազգային թիմը: Այս մրցաշրջանում Անդոնյանը մեկ անգամ խաղացել է նաեւ «Մարսելի» գլխավոր թիմի կազմում:
Հիշեցնենք, որ ձմեռային դադարից հետո Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը մարտի 29-ին կհյուրընկալվի Ալբանիայի թիմին:
‘