‘
Իշխանությունները ամեն ինչ արեցին մարտի 1-ի ոճրագործությունը կոծկելու համար: Դրա լիարժեք բացահայտումը պետական պատվի հարց է: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիճյանը: Նա նշեց. «10 սպանությունների համար ոչ ոք դեռեւս պատասխան չի տվել. այս անպատժելիությունը քանդում է մեր պետականության հիմքները: Եթե ժամանակին պատժվեին 2004 թվականին իրականացված բռնությունների կատարաողները, ապա չէր լինի նաեւ մարտի 1-ը: Այն կեղծված ընտրությունների հետեւանք է եւ քանի դեռ մեր երկրում իշխանությունը բռնազավթված է, մենք չենք կարող ապահովագրված լինել նոր մարտի 1-երից: Մեզ անհրաժեշտ է նոր իշխանություն, որը ձեւավորվել է ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Ակնհայտ է՝ այն համակարգային չճգնաժամը, որ առկա է մեր երկրում պայմանավորված է Սահմանադրության ոտնահարմամբ: Ի՞նչ փաստարկներ են բերում նոր սահմանադրության անհրաժեշտության մասին: Նրանք ասում են, թե նախագահական ընտրությունները լարվածություն են առաջացնում: Ասեմ, որ եթե այդ ընտրությունները չկեղծվեն, նման լարվածություն չի առաջանա:
Մենք այսօր հավաքվել ենք զոհերի հիշատակը հարգելու եւ ասելու համար, որ մարտի 1-ի էջը փակված չէ եւ մենք շարունակելու ենք մեր պայքարը»:
‘