‘ՈւԵՖԱ-ն մեկ խաղով որակազրկեց «Շախտյորի» հարձակվողին’

837

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոյի գործով որոշում է կայացրել: Հիշեցնենք, որ Ադրիանոն Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում դանիական «Նորդշելանդի» հետ խաղի ժամանակ խախտել էր ազնիվ խաղի սկզբունքները եւ գնդակը մրցակցին փոխանցելու փոխարեն գոլ էր խփել:

ՈւԵՖԱ-ի որոշմամբ հարձակվողը որակազրկվել է մեկ խաղով եւ բաց կթողնի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումը «Յուվենտուսի» հետ, որը կայանալու է «Դոնբաս Արենայում»:

Որոշման մեջ նշված է, որ Լուիս Ադրիանոն խախտել է ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնադրության 5-րդ հոդվածը:


Նախորդ հոդվածը‘Նոր դիվանագիտական սկանդալ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի ընդդիմադիրներն առաջին անդամ ՀՕՊ հրթիռով ուղղաթիռ են ոչնչացրել ‘