‘
Գերագույն ռադայի բնապահպանական քաղաքականության և Չեռնոբիլի աղետի հետևանքների վերացման հարցերով հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Տոմենկոն առաջարկել է «կյանքի կոչել» ՉԱԷԿ-ի 30 կիլոմետրանոց օտարման գոտին:
Դրա համար, խորհրդարանական հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ օտարման գոտում անհրաժեշտ է ստեղծել միջազգային տնտեսական հարթակ, հաղորդում է Зеркало недели պարբերականը:
Տոմչենկոն նշել է, որ ինքը հենվում է գիտնականների եզրակացության վրա, ովքեր պնդում են, որ վթարից հետո ընկած ժամանակամիջոցում ճառագայթային աղտոտումը զգալիորեն նվազել է, իսկ որոշ տեղերում ընդհանրապես չկա: Հենց այդ չաղտոտված հատվածներն էլ նա առաջարկում է օգտագործել տնտեսկան կարիքների համար: Փոխանցում է ТАСС-ը:
‘